Pages

Thursday, March 31, 2011


Գերմանական Meedia պորտալը կազմել է 10 ամենաթանկ գովազդների ցանկը գովազդային ոլորտի պատմության մեջ: Ցանկը գլխավորում է Chanel No.5 - ի համար պատրաստված տեսանյութը դերասանուհի Nicole Kidman - ի մասնակցությամբ: 2004 թ. ավստրալիացի ռեժիսոր Baz Luhrmann - ի կողմից նկարահանված տեսանյութը ընկերությունից պահանջեց  $ 20 մլն. : Kidman - ի հոնորարը կազմեց մոտ $ 3,71 մլն. : 

Երկրորդ տեղը գրավել է բրիտանական Norwich Union ապահովագրական ընկերությունը գովազդող տեսանյութը, որն անվանափոխվել է Aviva: Տեսանյութը, որին մասնակցել են դերասան Bruce Willis - ը, դերասանուհի եւ սուպերմոդել Elle Macpherson - ը, ինչպես նաև երաժիշտ Alice Cooper - ը, Aviva - ի համար արժեցավ 13,2 մլն. դոլար:

Եռյակը եզրափակում է 10 մլն դոլար արժողությամբ տեսանյութ, որը ներկայացնում էր  «Հրեշներն ընդդեմ այլմոլորակայինների» մուլտֆիլմը: Այս տեսահոլովակը հայտնվել է Meedia - ի լավագույն տասնյակում միայն այն պատճառով, որ այն նկարահանվել է 3D ֆորմատով: Pixar մուլտիպլիկացիոն ստուդիան ստիպված եղավ այն դիտելու համար արտադրել 150 մլն 3D ակնոցներ:
Չորրորդ տեղը(Honda Cog ծախսվել է 6.2մլն դոլար ). տեսանյութի նկարահանման
Համար պահանջվեց 606 դուբլ: Կատարվելիքը պետք է լիներ ռեալիստիկ(առանց անիմացիաների օգտագործման)

Հնգյակի մեջ մտել են նաև Honda ավտոարտադրողի տեսանյութը, որի ընդհանուր ծախսսերը կազմել են $ 6,2 մլն, և Pepsi - ն գովազդող տեսանյութը՝ $ 5.4 մլն ընդհանուր ծախսերով Վերջինումս նկարահանվել է ամերիկյան երգչուհի Britney Spears - ը:
 Meedia պորտալը վեցերորդ հորիզոնականը շնորհել է  Guinness - ի (4,65 մլն դոլար) տեսանյութին: 7 - րդ հորիզոնականում է Ferrari գովազդը (3,9 մլն) : 8 -րդում՝ ֆիլմ նկարահանված մի գովազդային ընկերության շրջանակներում, որը պատմում է  Մուհամմեդ մարգարեի ուսմունքների մասին (2,5 մլն) : 9 - րդ տեղը զբաղեցնում է ԱԴԻԴԱՍ ապրանքանիշի՝ House Party - ի տեսանյութը , որին մասնակցել են անգլիացի ֆուտբոլիստ David Beckham - ը (2,1 մլն) : Վերջին տեղում է It’s a big ad գովազդը՝ Carlton գարեջրի համար, որը ստեղծողների համար արժեցել է $ 1,9 մլն դոլար:








Тройка Диалог

Տռոյկա Դիալոգը ներդրումային ընկերություն է:Հիմնադրման տարին ասում է շատ բան. ընկերությունը հիմնադրվել է Ռուսաստանում է 1991 թվականին:
Մենք հասակակիցներն ենք նոր Ռուսաստանի, մեր փորձը փորձն է աճել ճգնաժամի ժամանակ: Մենք դարձանք հայրենական ֆոնդային բորսայի հիմնադիրներից մեկը ,որպեսզի դառնանք նրանք, ով մենք այսօր ենք: Ուժեղի և հավասարի փոփոխվող աշխարհում մենք ապահովում ենք հաջողության կայունությունը պատասխանատու ղեկավարության փիլիսոփայության հիման վրա : Կազմակերպության բարեկեցությունը, քաղաքակիրթ շուկան և մեր երկրի բարգավաճումը մեզ համար հոմանիշներ են: Մենք չենք հանդուրժում թերությունները, մենք փոխում ենq աշխարհը դեպի լավը:
Тройка Диалог-ի ղեկավար
Ռուբեն Վարդանյան 
http://www.troika.ru/




Tuesday, March 29, 2011

Browser-ներ


 Ժամանակակից ինտերնետ իրականության մեջ մեր «լավագույն ընկերը» ինտերնետ բրաուզերն է: Այն թույլ է տալիս բարդ HTML կոդի/լեզվի փոխարեն դիտարկել կայքերը իրենց ողջ «գեղեցկությամբ» և պարզությամբ: Օրինակ՝ ուսումնասիրեք ստորև ներկայացված նկարը


Դուք կարո՞ղ էիք պատկերացնել, որ սա բոլորիս հայտնի youtube կայքն է: Արդյոք կցանկանայի՞ք այցելել այդ կայքը, եթե տեսնեիք նման մի բան: Սա բարդ HTML կոդի մի մասն է միայն: HTML – ը հապավում է և նշանակում է HyperText Markup Language: Կոպիտ ասած սա «ինտերնետի լեզուն է» , և ինչպես ցանկացած լեզու այն ունի իր կանոնները, սահմանումները և այլն: Բայց քանի որ մենք այդ լեզուն չենք հասկանում, մեզ հարկավոր է «թարգմանիչ» : Այդ նպատակին են ծառայում ինտերնետ բրաուզերները: Նրանք կարդում են կայքի HTML – ը և «թարգմանում» մեր լեզու. արդյունքում դուք տեսնում եք գեղեցիկ կայքեր: Բրաուզերները իրականում շատ են, սակայն ոչ բոլորն են դրանց ծանոթ: Շատերին թվում է, որ ահա այս նշանը՝

«ինտերնետի» նշանն է: Իհարկե բարեբախտաբար արդեն «ինտերնետից գլուխ հանողները» շատանում են, բայց նրանց համար, ովքեր չգիտեն նշենք, որ սա «ինտերնետի» նշանը չէ: Սա աշխարհի ամենատարածված բրաուզերի՝ Internet Explorer – ի նշանն է:
Եւ այսպես անցնենք մեր այս հոդվածի բուն թեմային:

Այս հոդվածում մենք ձեզ կներկայացնենք 4 հիմնական բրաուզերները, որպեսզի ցանկության դեպքում դուք օգտվեք նաև դրանցից: Եւ այսպես՝

1. Internet Explorer 9 – աշխարհի ամենատարածված բրաուզերի՝ Internet Explorer 8 – ի թարմացված տարբերակը: Ահա այն՝


Բոլոր նրանք, որոնց համակարգիչներում տեղադրված է Windows Vista Service Pack 2 կամ Windows 7 Օպերացիոն Համակարգը կարող են թարմացնել իրենց Internet Explorer – ի նախկին տարբերակը այցելելով http://www.microsoft.com/ie9 կայքը: Ցավոք թարմացնել չեն կարող Windows XP ՕՀ – ից օգտվողները: Նոր տարբերակը շատ ավելի արագ է, քան նախկինները: Բացի արագությունից, բոլորովին փոխված է բրաուզերի միջերեսը (Interface – ը): Այն այժմ գրեթե տեղ չի զբաղեցնում էկրանի վերին հատվածում, թույլ տալով ձեզ դիտարկել կայքը ձեր էկրանի ավելի մեծ հատվածով: Tab – երը և կայքի հասցեի հատվածը այժմ միացված են իրար, ինչը շատ հետաքրքիր և ժամանակակից տեսք է տալիս այս բրաուզերին, դարձնելով այն ներկա պահին ամենագեղեցիկը շուկայում: Բրաուզերի բոլոր նոր հնարավորություններին կարող եք ծանոթանալ վերոհիշյալ կայքում:

2. Mozilla Firefox 4 – 2009-2010 թվականների լավագույն բրաուզեր ճանաչված Mozilla Firefox – ի (հեգնանքով կոչվում է նաև Internet Explorer Killer) նոր թարմացված տարբերակը: Այն կարող եք ներբեռնել http://www.mozilla.com հասցեում գտնվող պաշտոնական կայքից: Ահա այն՝

Ակնհայտ ծանր աշխատանք է տարվել այս նոր տարբերակի վրա: Ամբողջովին փոխված է բրաուզերի շարժիչը, դարձնելով այն ավելի քան 50% - ով ավելի արագ, քան նախկին տարբերակը: Windows Vista Service Pack 2 և Windows 7 ՕՀ – երից օգտվողները աչքին սովոր menu – ի փոխարեն կտեսնեն դեղնավուն «firefox» նշանը, որի տակ էլ «թաքնված են» մնացյալ հրամանները: Այս բրաուզերի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ այն ամբողջովին «open source» է, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր իհարկե ունեն համապատասխան գիտելիքներ, կարող են անվճար վերցնել բրաուզերի կոդը, ձևափոխել այն և այդպիսով ստեղծել իրենց սեփական բրաուզերը: Նման կերպ նախկին տարբերակի հետ վարվել էին Flock, Wyzo և այլ բրաուզերները: Բրաուզերի ամենամեծ առավելությունը կայանում է նրա հավելվածների (add-ons) մեջ: Դրանք ընդլայնում են բրաուզերի հնարավորությունները դարձնելով այն էլ ավելի հարմար և օգտվողին համապատասխան: Եթե ցանկանում եք զննել դրանք, այցելեք http://www.addons.mozilla.org կայքը: Մնացած հնարավորություններին կարող եք ծանոթանալ բրաուզերի հիմնական կայքում:

3. Google Chrome 10 – Աշխարհի ամենաարագ բրաուզերը, Ինտերնետ հսկա Գուգլ ընկերության արտադրանքը : Այն կարող եք ներբեռնել http://www.google.com/chrome հասցեում գտնվող պաշտոնական կայքից: Ահա այն՝

Այս բրաուզերը վերջին տարվա ընթացքում կրկնապատկել կամ գուցե նույնիկս եռապատկել է իր լսարանը: Պատճառն ակնհայտ է՝ այն կայծակնային արագություն ունի: Անընդհատ թարմացվող շարժիչը այս բրաուզերին տվել է արագությամբ առաջատարի դիրքը դեռևս 2010 թվականի սկզբին: Բացի այդ բրաուզերը հարմարեցված է Գուգլի ծառայություններից ավելի հարմար օգտվելու համար: Հնարավորությունները իհարկե շատ են և ցանկության դեպքում կարող եք դրանք ուսումնասիրել բրաուզերի պաշտոնական կայքում: Նշենք, որ այս բրաուզերի առանձնահատկություններից մեկը «omnibar» - ն է՝ այսինք կայքի հասցեի դաշտ և շտապ որոնման դաշտ մեկ ընդհանուրում: Նման դաշտ այս բրաուզերից կրկնօրինակել է Internet Explorer 9 – ը: Շատերին այս ֆունկցիան դուր է գալիս, բայց անձամբ ես այն այդքան էլ չեմ սիրում, քանի որ չեմ կարող ցանկության դեպքում շտապ որոնում կատարել օրինակ Wikipedia կայքում: Այս բրաուզերը նույնպես ունի հավելվածներ (extensions): Դրանք կարող եք գտնել https://chrome.google.com/extesnions հասցեում գտնվող կայքում: Իհարկե դրանք այնքան բազմազան չեն, ինչքան Mozilla Firefox – ինը, համենայնդեպս հավանաբար կգտնվի մի բան, որը դուք կցանկանայիք բեռնել:

4. Opera 11 – Նորվեգական Opera ընկերության արտադրանքը: Կարող եք ներբեռնել http://www.opera.com հասցեում գտնվող պաշտոնական կայքից: Ահա այն՝

Բրաուզերը շատ հարմար է օգտագործման մեջ, արագությամբ զիջում է միայն Google Chrome – ին: Այն ամենաֆունկցիոնալն է համեմատած մյուս բրաուզերների հետ: Ֆունկցիաների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում: Նշենք մի քանի հետաքրքիր առավելություն: Բրաուզերը իր մեջ ունի ինտեգրված Bittorent Client, որը հնարավորություն է տալիս առանց հավելյալ ծրագրերի բեռնել torrent ֆայլեր: Եւս մի հետաքրքիր առանձնահատկություն է ինտեգրված Mail Client – ը, որը կարող է ծառայել անյպես, ինչպես օրինակ Microsoft Outlook – ը, Mozilla Thunderbird – ը և այլ նման ծրագրերը: Բացի դրանից, եթե օգտվում եք այս բրաուզերից, ապա Opera Unite ֆունկցիայի շնորհիվ կարող եք կիսվել ֆայլերով ձեր ընկերների հետ, որոնք նույնպես օգտվում են այս բրաուզերից: Շատ կարևոր է նաև Opera Turbo ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս թույլ կապերի դեպքում (ինչպես օրինակ dial-up-ը) արագացնել աշխատանքը ինտերնետում նախապես կայքը «թեթևացնլելով» (օրինակ իջեցնելով կայքի նկարների որակը): Թույլ կապ ունեցողների համար այս բրաուզերը իդեալական է: Բրաուզերը ունի նաև 2 տեսակի հավելումներ՝ Widgets ( http://www.widgets.opera.com) և Extensions (https://addons.opera.com/addons/extensions):

Այս ամենից գուցե և ենթադրեցիք, որ բրաուզերները գտնվում են անընդհատ պայքարի, «պատերազմի» մեջ: Ի դեպ դա հենց այդպես էլ կոչվում է՝ browser wars: Իհարկե դժվար է կոնկրետ նշել լավագույնին, սակայն ես կփորձեմ տալ այդ հարցին պատասխան՝

Ամենաարագ բրաուզեր – Google Chrome
Ամենահարմար բրաուզեր – Mozilla Firefox
Ամենաֆունկցիոնալ բրաուզեր – Opera
«Ոսկե միջինը» - Internet Explorer
 
Ընտրությունը իհարկե ճաշակի և հայեցողության հարց է: Ոմանք ցանկանում են գեղեցիկ բրաուզեր, ոմանք արագ, ոմանք հարմար: Այսպիսով խորհուրդ կտայի բեռնել բոլոր 4 բրաուզերները, փորձել դրանք և հետո միայն անել հետևություններ, ենթադրություններ ու ընտրել ձեզ համապատասխան բրաուզեր:

Այսքանը այս հոդվածի համար: Շնորհակալություն կարդալու համար:
* խորհուրդ – միշտ թարմացրեք ձեր բրաուզերը եթե կա նման հնարավորություն:

Saturday, March 26, 2011

Ulyse-Nardin

http://www.ulysse-nardin.ch/




Ulysse Nardinը շվեյցարական ժամացույց արտադրողներից է սկսած 1846թ:
Շվեյցարիայի ժամացույց արտադրող Ulysse Nardinը հիմնադրվել է 1846թ. Ulysse Nardin եղել է նվիրված գերազանցությանը, ավելի քան 165 տարի արտադրում է մեխանիկական ժամացույցներ. Դրանց թվում ամենահուսալի երբեւէ կատարված UlysseNardin ի Ծովային chronometerն է դեռեւս ձգտում է collectors ամբողջ աշխարհում.Ulysse Nardin շարունակում է լինի առաջին գծում ժամագործական  տեխնոլոգիաների կողմից նոր նյութերի արտադրության բարձր ճշգրտության, շարժման բաղադրիչների եւ առավել նորարարական ժամացույցների մեջ.


www.braccialini.it
Կանացի յուրահատուկ պայուսակներ բարձր ճաշակի կանանց համար

Ինչ անել ազատ ժամանակ?

Այս հարցի ամենառեյտինգային պատասխանները
1 Զբաղվել ձեռագործությամբ
2 Նկարել
3 Ստեղծագործել
4 Գիրք կարդալ
5 Զբաղվել մաքրությամբ
6 Նայել պատուհանից դուրս
7 Տան կահույքի տեղափոխություն կատարել
8 Ուտել
9 Հիշել ամենալավ դրվագները կյանքից
10 Զանգահարել ընկերոջը կամ ընկերուհուն
11 Գնալ գնումների
12 Խաղալ on-line կամ կոմպյուտրային այլ խաղեր
13 Շփվել icq-ով ընկերների հետ
14 Լուսանկարել ինչ որ մի տեսարան
15 Պատմություն գրել