Գերմանական Meedia պորտալը կազմել է 10 ամենաթանկ գովազդների ցանկը գովազդային ոլորտի պատմության մեջ: Ցանկը գլխավորում է Chanel No.5 - ի համար պատրաստված տեսանյութը դերասանուհի Nicole Kidman - ի մասնակցությամբ: 2004 թ. ավստրալիացի ռեժիսոր Baz Luhrmann - ի կողմից նկարահանված տեսանյութը ընկերությունից պահանջեց $ 20 մլն. : Kidman - ի հոնորարը կազմեց մոտ $ 3,71 մլն. :
Երկրորդ տեղը գրավել է բրիտանական Norwich Union ապահովագրական ընկերությունը գովազդող տեսանյութը, որն անվանափոխվել է Aviva: Տեսանյութը, որին մասնակցել են դերասան Bruce Willis - ը, դերասանուհի եւ սուպերմոդել Elle Macpherson - ը, ինչպես նաև երաժիշտ Alice Cooper - ը, Aviva - ի համար արժեցավ 13,2 մլն. դոլար:
Եռյակը եզրափակում է 10 մլն դոլար արժողությամբ տեսանյութ, որը ներկայացնում էր «Հրեշներն ընդդեմ այլմոլորակայինների» մուլտֆիլմը: Այս տեսահոլովակը հայտնվել է Meedia - ի լավագույն տասնյակում միայն այն պատճառով, որ այն նկարահանվել է 3D ֆորմատով: Pixar մուլտիպլիկացիոն ստուդիան ստիպված եղավ այն դիտելու համար արտադրել 150 մլն 3D ակնոցներ:
Չորրորդ տեղը(Honda Cog ծախսվել է 6.2մլն դոլար ). տեսանյութի նկարահանման
Համար պահանջվեց 606 դուբլ: Կատարվելիքը պետք է լիներ ռեալիստիկ(առանց անիմացիաների օգտագործման)
Հնգյակի մեջ մտել են նաև Honda ավտոարտադրողի տեսանյութը, որի ընդհանուր ծախսսերը կազմել են $ 6,2 մլն, և Pepsi - ն գովազդող տեսանյութը՝ $ 5.4 մլն ընդհանուր ծախսերով Վերջինումս նկարահանվել է ամերիկյան երգչուհի Britney Spears - ը:
Meedia պորտալը վեցերորդ հորիզոնականը շնորհել է Guinness - ի (4,65 մլն դոլար) տեսանյութին: 7 - րդ հորիզոնականում է Ferrari գովազդը (3,9 մլն) : 8 -րդում՝ ֆիլմ նկարահանված մի գովազդային ընկերության շրջանակներում, որը պատմում է Մուհամմեդ մարգարեի ուսմունքների մասին (2,5 մլն) : 9 - րդ տեղը զբաղեցնում է ԱԴԻԴԱՍ ապրանքանիշի՝ House Party - ի տեսանյութը , որին մասնակցել են անգլիացի ֆուտբոլիստ David Beckham - ը (2,1 մլն) : Վերջին տեղում է It’s a big ad գովազդը՝ Carlton գարեջրի համար, որը ստեղծողների համար արժեցել է $ 1,9 մլն դոլար:








No comments:
Post a Comment