Նիկոլո Պագանինին ծնվել է Ջենոայում՝ Իտալիայում 1782 թ. հոկտեմբերը 27 - ին: Նա Թերեզա և Անտոնիո Պագանինիների 6 երեխաներից մեկն էր: Պագանինին իտալացի վիրտուոզ ջութակահար էր, կիթառահար և կոմպոզիտոր: Շատերի կողմից նա համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ երաժիշտը: Երաժշտական կրթություն նա ստացել է նախ հոր մոտ, այնուհետև լավագույն դասատուների մոտ Ջենոայում: Իր ելույթները նա սկսել է 1790 թ-ից: Նույն թվականին նա ստեղծագործել է իր առաջին սոնատան: 1795 թ-ին մեկնել է Պարմա իր երաժշտական գիտելիքները խորացնելու համար, սակայն այնտեղի դասատուները խոստովանում էին, որ այլևս ոչինչ չէին կարող տալ Պագանինիին: Դրանից հետո նա սկսում է ինքնակրթությունը: Դա այնքան խիստ էր, որ նա հաճախ նվագում էր 15 ժամ մեկ օրում: 1797 թ-ից նա սկսում է իր համերգային շրջագայությունները, որոնք միշտ փայլուն էին ավարտվում: 1805-1808 թթ. նա Լուկկայի սոլո ջութակահարն էր: Ընտրվել էր Նապոլեոնի քրոջ՝ Էլիզա Բաչոկիի կողմից: 1809 թ-ից Նիկոլոն դառնում է ազատ սոլոիստ և կատարում իր սեփական երաժշտությունը: Համերգներ Պագանինի տալիս էր ամբողջ Իտալիայով մեկ: Վաղ 1828 թ-ին Նիկոլոն սկսեց իր 6,5 տարի տևած շրջագայությունը, որը մեկնարկեց Վիեննայում և ավարտվեց Փարիզում 1834 թ-ին: Առաջին 4 տարիներում նա այցելեց տարբեր քաղաքներ Գերմանիայում, Բոհեմիայում, Լեհաստանում: Նրա շրջագայությունը շատ հաջող էր և հարստացրեց Պագանինիին: Պագանինին շատ վիրտուոզ էր կատարում: Նրա համերգների ժամանակ շատ հաճախ մեղմ երաժշտություն նվագելիս հանդիսատեսը լաց էր լինում, իսկ նրա արագության և ուժգնության մասին իհարկե խոսք էլ չկար: Մեկ անգամ համերգի ժամանակ ուժգին կատարելիս հանդիսատեսներից մեկը կիսախելագարված սկսել է բղավել, որ նա տեսնում է, թե ինչպես է սատանան օգնում երաժշտին: Երբ նրա հայտնությունը տարածվեց, կյանքը մտավ հաղթանակների և կորուստների շրջան: Նա մեծ գումարներ էր վաստակում, բայց գրավվել էր թղթախաղով և շատ անգամ դատարկ գրպանով էր վեր կենում թղթախաղի սեղանից: Մի առիթով նա նույնիսկ ստիպված էր գրավ դնել իր ջութակը: Նա ստիպված էր ջութակ վերցնել մի ֆրանսիացի մեծահարուստից: Այդ ջութակով մեկ համերգ տալուց հետո նա այլևս չվերադարձրեց այն: Ջութակն այժմ իր հայրենի քաղաքում է, և տեղի բնակիչների համար գանձ է համարվում: Պագանինիի երաժշտական հանճարը շատ անգամ կարծես ստվերի պես թաքցնում է իր կոմպոզիտորական գործունեությունը: Իր կատարումների մեջ շատ անգամ նա նվագում էր իր սեփական երաժշտությունը: Նրա երաժշտությունն այնգան բարդ էր, որ շատերին թվում էր, թե Պագանինին գործարք է կնքել Սատանայի հետ: Նրա ստեղծագործությունների թվում են 24 կապրիզները (հրատարակված 1820 թ-ին) առանց: Այդ կապրիզները երբևցիե ջութակի համար գրված ամենաբարդ ստեղծագործություններից են: Նա նաև գրել է 12 սոնատա ջութակի և կիթառի համար, 6 ջութակի կոնցերտ և 6 կվարտետ ջութակի, ալտի, թավջութակի և կիթառի համար: Հայտնի է, որ 30 տարեկանի տարեդարձից հետո Պագանինին շատ հազվադեպ էր պարապում: Նրա հարազատ մարդիկ միշտ հիանում էին նրա տեխնիկայով և շատ անգամ պարզապես դիտում Պագանինիի պարապելը, զննում նրա շարժումները ու փորձում հասկանալ, թե ինչպես էր նրան հաջողվում կատարել այդպես հոյակապ: Պագանինին սիրում էր «խաղեր խաղալ» իր ջութակի վրա: Շատ անգամ նա չափից շատ էր լարում մի լարը և նվագում այդպես կամ էլ ստեղծագործության մեծ մասը նվագում միայն մեկ լարի վրա, մյուս 3 - ը կտրելուց հետո: Անտոնիա Բիանկին՝ երգչուհի, որ շրջագայել էր Նիկոլոյի հետ 1825 թ - ին, ծնել էր Պագանինիի որդուն՝ Ցիրուս Ալեքսանդրին 1825 թ - ի հուլիսի 23 - ին: Չնայած նրանք երբեք ամուսնացած չէին եղել, Պագանինին մեծ ազդեցություն է ունեցել որդու վրա: Լինելով խաղամոլ, Պագանինին անհաջող փորձեց կազինո բացել Փարիզում 1838 - ին: Հետագայում նա տեղափոխվեց Մարսելլ, այնուհետև Նիցե, որտեղ նա մահացավ 1840 թ - ի մայիսի 27 - ին:

No comments:
Post a Comment